Ամփոփվել են զորավարժության արդյունքները

17 Հունիսի, 2022 17:02
Հունիսի 17-ին «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ամփոփվել են N զորամիավորման ենթակա զորամասերի մասնակցությամբ անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները:
Զորամիավորման հրամանատարությունն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորավարժության մասնակիցների պատրաստության աստիճանը, լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումների ղեկավարներին և առավել աչքի ընկած զինծառայողներին խրախուսել պատվոգրերով։

  • Տարածել