Հրամանատարական հավաքներ

20 Հունիսի, 2022 18:28
Հունիսի 20-ին հակաօդային պաշտպանության կենտրոնական ենթակայության զորամասերում անցկացվել են հրամանատարական հավաքներ։
Հավաքների շրջանակում քննարկվել են հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետության բարձրացման, պայմանական հակառակորդի օբյեկտների հայտնաբերման, թիրախների կոորդինատների ճշգրտման հետ կապված թեմաներ։ Զինծառայողներն իրականացրել են կրակային պատրաստության պարապմունքներ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ, հանձնել ստուգարքներ։

  • Տարածել