Մարտավարական պարապմունքներ
Հունիսի 12-ին և 13-ին «Բաղրամյան» զորավարժարանում N զորամասի հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտավարական պարապմունքներ։ Խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի կանոնները։
13/07/2022
ԱվելինՄարտավարական զորավարժություն
Հուլիսի 13-ին N զորամասի զորավարժարաններից մեկում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Զորավարժության նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում անձնակազմի դաշտային վարժվածության ամրապնդումը, պաշտպանության կազմակերպման և մարտի վարման հմտությունների կատարելագործումը։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված զինծառայողների գործողություններն ու առաջադրված մարտական խնդիրների կատարման հմտությունները։
13/07/2022
ԱվելինԶորացրման արարողություն
Հուլիսի 12-ին N զորամասում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման արարողություն։ Հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին հայրենիքին մատուցած ծառայության համար և հանձնել խրախուսական պարգևներ։
12/07/2022
ԱվելինԿրակային պատրաստության պարապմունքներ
Հուլիսի 12-ին N զորամասում անցկացվել են հատուկ նշանակության ստորաբաժանումների կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Զինծառայողները տարբեր զինատեսակներից իրականացրել են վարժանքներ՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն։
12/07/2022
ԱվելինՍտուգումներ մարտական հենակետերում
Հուլիսի 12-ին N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ։ Ստուգվել են կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են ցուցումներ հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ։
12/07/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
12/07/2022
ԱվելինԱրամ Թորոսյանը՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար:
12/07/2022
ԱվելինԳործնական պարապմունքներ
Հուլիսի 11-ին N զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետերը, մարտական վիճակի բերել հրետանային միջոցները և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։
11/07/2022
ԱվելինՇտաբային մարզումներ
Հուլիսի 11-ին N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ։ Ստուգվել են սպաների հմտությունները մարտական գործողությունների վարման ընթացքում, կատարելագործվել կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները։
11/07/2022
ԱվելինԵռամսյակային ամփոփում
Հուլիսի 11-ին N զորամիավորումում ամփոփվել են 2022 թ․ ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի աշխատանքների արդյունքները։
11/07/2022
Ավելին«Զինուժ» 09.07.22
09/07/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 8-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
09/07/2022
Ավելին
Հայերեն
English
Русский