Մարտավարական զորավարժություն

13 Հուլիսի, 2022 16:00
Հուլիսի 13-ին N զորամասի զորավարժարաններից մեկում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Զորավարժության նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում անձնակազմի դաշտային վարժվածության ամրապնդումը, պաշտպանության կազմակերպման և մարտի վարման հմտությունների կատարելագործումը։
Հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված զինծառայողների գործողություններն ու առաջադրված մարտական խնդիրների կատարման հմտությունները։

  • Տարածել