Զինվորական երդման արարողություն
Հուլիսի 4-ին և 6-ին N զորամիավորման զորամասերում տեղի են ունեցել զինվորական երդման հանդիսավոր միջոցառումներ: Հրամանատարական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները:
06/07/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
06/07/2022
ԱվելինՀաղորդագրություն
Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
05/07/2022
ԱվելինՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը տոնում է 30-ամյակը
Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության կազմավորման 30-ամյակին։
04/07/2022
ԱվելինՄասնագիտական պարապմունքներ
Զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 4-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ: Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի, իրականացրել պայմանական հակառակորդի կոորդինատների ճշգրտման և փոխանցման աշխատանքներ, կատարել առաջադրված խնդիրները։
04/07/2022
ԱվելինՀանդիսավոր արարողություն
N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ հուլիսի 4-ին անցկացվել է հանդիսավոր արարողություն։
04/07/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
04/07/2022
Ավելին«Զինուժ» 02.07.22
02/07/2022
ԱվելինԱնցկացվել է ԶՈՒ մարզական վաշտում զինծառայության նշանակման նպատակով քաղաքացիների ընտրության հանձնաժողովի նիստը
2022թ․ ամառային զորակոչի ընթացքում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության մրցութային հանձնաժողովն օրերս անցկացված նիստում ուսումնասիրել է ստացված հայտերը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ:
01/07/2022
ԱվելինԱնվտանգության օր
N զորամիավորման զորամասերում հուլիսի 1-ին հայտարարվել է անվտանգության օր։ Բացազատված ուսումնական կետերում անձնակազմին են ներկայացվել զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, կապի միջոցների շահագործման և առաջին բուժօգնության ցուցաբերման կանոնները, հնարավոր պատահարների կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները։
01/07/2022
ԱվելինՄարտական հերթապահության հերթափոխ
Հուլիսի 1-ին N զորամիավորման զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը,մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
01/07/2022
ԱվելինԿրակային պատրաստության պարապմունք
Հուլիսի 1-ին N զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Կրակային տարբեր վարժաձևերով ստուգվել են զինծառայողների հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման հմտությունները։
01/07/2022
Ավելին
Հայերեն
English
Русский