Հրամանատարական հավաքներ

N զորամիավորման զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ հուլիսի 25-ից 26-ն անցկացվել են հրամանատարական հավաքներ: Հավաքների շրջանակում անցկացված տեսական և գործնական պարապմունքների ընթացքում ամրապնդվել են սպաների ղեկավարման ունակությունները, մարտավարական մասնագիտական գիտելիքները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական կազմի անհատական պատրաստության մակարդակի բարձրացմանը, ղեկավար փաստաթղթերի իմացությանն ու առաջավոր փորձի ներդրմանը։

26/07/2022

Ավելին

Ստուգումներ մարտական հենակետերում

Հուլիսի 25-ից 26-ը ստուգումներ են իրականացվել զորամասերից մեկի պահպանության գոտու մարտական հենակետերում։ Ստուգվել է մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, մարտական հենակետերում կատարված ինժեներական աշխատանքները, դիրքերի կահավորման պայմանները։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ են տրվել ստորաբաժանումների ղեկավարներին։

26/07/2022

Ավելին

Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022 թ․ առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:

25/07/2022

Ավելին

Հավաք-պարապմունք

Կապի ստորաբաժանումների զինծառայողների տեսական գիտելիքները կատարելագործելու, կապի և ավտոմատացված կառավարման համակարգի միջոցների շահագործման կանոնների իմացության մակարդակն ամրապնդելու նպատակով N զորամիավորումում հուլիսի 25-ին անցկացվել է հավաք-պարապմունք։ Ստուգվել են կապի դասակների հրամանատարների և կապի հանգույցների պետերի մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը։

25/07/2022

Ավելին

Զինվորական երդման արարողություն

N զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 23-ին անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվորներ։

25/07/2022

Ավելին

Ռազմամարզական միջոցառումներ զորամասերում

Զինծառայողների ֆիզիկական պատրաստության և կամային հատկանիշների ամրապնդման նպատակով հուլիսի 24-ին զորամասերում անցկացվել են ռազմամարզական միջոցառումներ։ Տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված ստորաբաժանումները, ինչպես նաև առանձին զինծառայողներ արժանացել են խրախուսական պարգևների։

25/07/2022

Ավելին

Հաղորդագրություն

Ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով' զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր:

25/07/2022

Ավելին

Մարտական հերթապահության հերթափոխ

N զորամիավորման զորամասերում հուլիսի 22-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Հրամանատարությունն ստուգել է հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

22/07/2022

Ավելին

Մասնագիտական վարժանքներ

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ հուլիսի 21-ից 22-ն անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Զինծառայողներն իրականացրել են անհատական ու խմբային գործողություններ, հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնական խնդիրները։

22/07/2022

Ավելին

Մարտավարական պարապմունքներ

Հուլիսի 22-ին N զորամասում անցկացվել են մարտավարական պարապմունքներ։ Զինծառայողներին ուսուցանվել են տարբեր իրավիճակներում ներդաշնակ գործողությունների կատարման հմտություններ, ներկայացվել է առաջին օգնության ցուցաբերման և վիրավորների տարհանման կարգը։

22/07/2022

Ավելին

Անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

N զորամիավորման զորամասերում հուլիսի 20-21-ն անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման համալիր պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել է առօրյա ծառայության ընթացքում զենք-զինամթերքի և ռազմական տեխնիկայի շահագործման, կապի միջոցների ու պայթուցիկ նյութերի անվտանգ պահպանման և օգտագործման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կարգը։

21/07/2022

Ավելին