Հաղորդագրություն
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը (ծնվ. 1985թ.)։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Քրիստինե Չիչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
16/07/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե իբր հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։ Միևնույն ժամանակ, հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի նշված հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
16/07/2022
ԱվելինՀրամանատարաշտաբային զորավարժություն
N զորամիավորումում հուլիսի 15-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։ Ստորաբաժանումների հրամանատարներին ներկայացվել է հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ընթացքը, առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է գործողությունների հաջորդականությունը:
15/07/2022
ԱվելինՀրամանատարական հավաքներ
Հուլիսի 15-ին N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Հավաքների մասնակիցները քննարկել են մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման հարցեր։
15/07/2022
ԱվելինՄարտական հերթապահության հերթափոխ
Հուլիսի 15-ին N զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, հրամանատարությունն ստուգել է հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը: Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
15/07/2022
ԱվելինՀՀ նախագահի հրամանագրով Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
14/07/2022
ԱվելինՆշվել է զորամասի կազմավորման տարեդարձը
N զորամասի կազմավորման տարեդարձի առթիվ հուլիսի 14-ին անցկացվել է հանդիսավոր արարողություն։ Հրամանատարությունը անձնակազմին ներկայացրել է զորամասի կազմավորման պատմությունը, մարտական ուղին, խրախուսել մարտական և մասնագիտական բարձր պատրաստությամբ, բարեխիղճ ծառայությամբ և կարգապահությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների։
14/07/2022
ԱվելինԶորացրման հանդիսավոր արարողություն
Հուլիսի 14-ին N զորամասում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին բարեխիղճ ծառայության համար, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։
14/07/2022
ԱվելինՈւսումնական տագնապ
Անձնակազմի մարտական պատրաստականությունն ստուգելու նպատակով N զորամասում հուլիսի 14-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։ Զորամասը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները դուրս են բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները, ծավալել կառավարման կետեր, բացազատել կապի հանգույցներ։
14/07/2022
ԱվելինՀաղորդագրություն
Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
14/07/2022
ԱվելինՀաղորդագրություն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 13-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
13/07/2022
ԱվելինԿրակային պատրաստության պարապմունքներ
Զինծառայողների հաստիքային զենքից կրակ վարելու ունակությունները զարգացնելու նպատակով հուլիսի 13-ին N զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Անձնակազմը կրակային տարբեր վարժաձևերից հանձնել է ստուգարքներ։
13/07/2022
Ավելին
Հայերեն
English
Русский