Ռազմական համալսարանում անցկացվել են դասախոսություններ
Հուլիսի 6-ին և 7-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարության «Առաջնորդների զարգացման և քաղաքացիական կրթության կենտրոնի» մասնագետներն անցկացրել են դասախոսություններ, որոնք բխում են ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագրից։
08/07/2022
ԱվելինՍտուգումներ մարտական հենակետերում
Հուլիսի 8-ին N զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ: Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։ Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են ցուցումներ հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ։
08/07/2022
ԱվելինՀուլիսի 8-ը Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օրն է
ՀՀ զինված ուժերի տոնացույցում հուլիսի 8-ը նշվում է որպես Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր:
08/07/2022
ԱվելինՑուցադրական պարապմունք
Հուլիսի 8-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկն անցկացրել է ցուցադրական պարապմունք։ Զինծառայողները կատարել են մասնագիտական հնարքներ, ձեռնամարտի հատուկ վարժաձևեր՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն։
08/07/2022
ԱվելինՄարտական հերթափոխ
Հուլիսի 8-ին զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և ստացել մարտական առաջադրանք։
08/07/2022
ԱվելինՀաղորդագրություն
ՀՀ ՊՆ ՌՈ ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ենթադրյալ ապօրինություններ։ 12.11.2020թ. քաղաքացի Խ.Ա.-ի դուստրը՝ Ա.Ա.-ն, դիմում է ներկայացրել «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին, որում նշել է, թե իր հայրը, որն, ըստ նրա՝ մասնակցել է 44-օրյա պատերազմին, տնից դուրս է եկել և այլևս տեղեկություն չեն ունեցել նրանից: Դիմումի հիման վրա Խ.Ա.-ն ընդգրկվել է անհայտ կորած զինծառայողների և կամավորագրված անձանց անվանացանկում:
08/07/2022
ԱվելինՀաղորդագրություն
Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
07/07/2022
ԱվելինՇարային ստուգատես
Հուլիսի 7-ին N զորամասում անցկացվել է շարային ստուգատես։ Հրամկազմը ստուգել է զինծառայողների պատրաստության աստիճանը, զենք-զինամթերքն ու հանդերձանքը։ Հենակետերի ավագները հրահանգավորել են անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
07/07/2022
ԱվելինՏեղազննման աշխատանքներ
Հուլիսի 7-ին N զորամասի պահպանության գոտում անցկացվել են տեղազննման աշխատանքներ։ Ստորաբաժանումների հրամանատարների հետ ճշգրտվել է մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը, հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ։
07/07/2022
ԱվելինԱրդյունքների ամփոփում
Հուլիսի 7-ին N զորամիավորումում ամփոփվել են 2022թ․ ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի կատարված աշխատանքների արդյունքները։
07/07/2022
ԱվելինԳործնական պարապմունք
Հուլիսի 6-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Զինծառայողներին ներկայացվել է կրակային վարժությունների կատարման կարգը, ստուգվել են կրակի վարման ունակությունները։
06/07/2022
ԱվելինՀավաք-խորհրդակցություն
Հուլիսի 6-ին N զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զինվորական ծառայությանն առնչվող այլ հարցեր:
06/07/2022
Ավելին
Հայերեն
English
Русский