Հրամանատարական հավաքներ
Հուլիսի 19-ից 21-ը N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Ստուգվել են հավաքներին ընդգրկված անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ունակությունները, պատրաստության աստիճանը։
21/07/2022
ԱվելինԳործնական պարապմունքներ
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքները զարգացնելու և դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները և արժանացել բարձր գնահատականի։
20/07/2022
ԱվելինԱմփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները
N զորամիավորումում հուլիսի 20-ին ամփոփվել են 2022 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները։
20/07/2022
ԱվելինՊաշտպանության նախարարն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի
Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈւ ԳՇ պետի ուղեկցությամբ, այցելել է երկրորդ բանակային զորամիավորում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամիավորման ենթակա զորամասերում, ծանոթացել թիկունքային ապահովման աշխատանքներին, զորքերի մարտական պատրաստության ընթացքին: Սուրեն Պապիկյանը զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել է անձնակազմի մարտունակության ամրապնդման, ենթակառուցվածքների արդիականացման և զորամասերի շենքային պայմանների բարելավման հետ կապված մի շարք հարցեր:
20/07/2022
ԱվելինԶորացրման հանդիսավոր արարողություն
Հուլիսի 18-ին N զորամասում անցկացվել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն: Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին բարեխիղճ ծառայության համար, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։
19/07/2022
ԱվելինԿրակային պատրաստության պարապմունքներ
Զինծառայողների կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու և զենքի տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամասում հուլիսի 19-ին անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ:
19/07/2022
ԱվելինԶինվորական երդման արարողություն
Հուլիսի 18-ին N զորամասում անցկացվել է զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
19/07/2022
ԱվելինՎարչապետ Փաշինյանը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանին:
18/07/2022
ԱվելինԱրդյունքների ամփոփում
N զորամիավորումում ամփոփվել են 2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները։
18/07/2022
ԱվելինՄարտավարական զորավարժություն
N զորամասում հուլիսի 18-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժության ընթացքում ստուգվել են կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում հրամանատարների արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները, ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման կարողությունները, զինծառայողների պատրաստվածության աստիճանը։
18/07/2022
ԱվելինՄասնագիտական վարժանքներ
Հուլիսի 18-ին N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են մարտավարական մասնագիտական վարժանքներ։ Զինծառայողները բացազատել են հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և կատարել առաջադրված խնդիրները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստության աստիճանը։
18/07/2022
Ավելին«Զինուժ» 16.07.22
16/07/2022
Ավելին
Հայերեն
English
Русский