Հաղորդագրություն մամուլի համար

Ս.թ. ապրիլի 9-ին, ժամը 10:00-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղի կունենա «Հայաստանում զինված ուժերում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները» թեմայով կլոր սեղան և ԶՈւԺՎ ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ աջակցությամբ հրատարակված «Զինված ուժերում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները» ձեռնարկի շնորհանդեսը:

08/04/2009

Ավելին

Խրախուսվել են մի շարք զինծառայողներ

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="187" alt="" src="/UserFiles/Image/xraxusum_av.jpg" width="250" align="left"/>Ս.թ. ապրիլի 8-ին նորարարության և քրտնաջան աշխատանքի, հատուկ տեխնիկա ստեղծելու և այն հաջողությամբ փորձարկելու համար պաշտպանության նախարար Ս. Օհանյանը արժեքավոր նվերներ է հանձնել ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանին, ավիացիոն ֆակուլտետի ավագ դասախոս, մայոր Յուրի Կարապետյանին, դասախոս, կապիտան Մարտիրոս Մաթևոսյանին, ուսումնական դասակի հրամանատար, լեյտենանտ Էդգար Մեսրոպյանին, լաբորանտներ, սերժանտ Վարդան Սեմերջյանին և կրտսեր սերժանտ Էդգար Մովսեսյանին:

08/04/2009

Ավելին

Մեծարման երեկո «Մոսկվա» կինոթատրոնում

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="164" alt="" src="/UserFiles/Image/mecarman_ereko.jpg" width="250" align="left"/>Ս.թ. ապրիլի 7-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ կայացավ հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկներ, IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և թեթև քաշային կարգում IBF, WBA և WBC վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի մեծարման երեկոն:

07/04/2009

Ավելին

Շրջայց` հյուսիսարևելյան և արևելյան սահմանագոտու զորամասերում

Ս.թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գլխավոր շտաբի մի շարք վարչությունների և ծառայությունների բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղավ զինված ուժերի` Հանրապետության հյուսիսարևելյան և արևելյան սահմանագոտում տեղակայված մի շարք զորամասերում:

03/04/2009

Ավելին

Այց` գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/naxarar_ayc_geodeziya.jpg" align="left"/>Ս.թ. ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` ՀՀ էկոնոմիկայի և արտակարգ իրավիճակների նախարարների, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ միասին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, այցելել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին առընթեր ՙԳեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն՚` մասնակցելու տիեզերական ընդունիչ կայանի գործարկմանը:

01/04/2009

Ավելին

Ս.Օհանյանն այցելեց Տավուշի մարզ

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="171" alt="" src="/UserFiles/Image/naxarar_tavush_1.jpg" width="250" align="left"/>Ս.թ. մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ Տավուշի մարզ: Շրջայցի ընթացքում Սեյրան Օհանյանին ուղեկցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը:

01/04/2009

Ավելին

Շրջայց` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում

Ս.թ. ապրիլի 1-ին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները` Ռազմական կցորդների ասոցիացիայի նախագահի` ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդի նախաձեռնությամբ այցելեցին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:

01/04/2009

Ավելին

Հերթական մոնիտորինգը սահմաններում

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="195" alt="" src="/UserFiles/Image/mon_2.jpg" width="250" align="left"/>Ս.թ. մարտի 31-ին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի սահմանահատվածում ԵԱՀԿ մանդատի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ-դեսպան Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ իրականացվեց մոնիտորինգ:

31/03/2009

Ավելին

ՀՀ ՊՆ և ԿԳՆ հերթական համատեղ խորհրդակցություն

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="162" alt="" src="/UserFiles/Image/pn_kgn_h_1.jpg" width="250" align="left"/>ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարների համատեղ հրամանի համաձայն ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների ոլորտում ուսումնասիրություններ կատարելու, դրանց հիմնախնդիրների լուծմանն ու բարելավմանը միտված միջոցառումների պլան ստեղծելու նպատակով ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ:

30/03/2009

Ավելին

«Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիրը 7 տարեկան է

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="157" alt="" src="/UserFiles/Image/kadet_1.jpg" width="250" align="left"/>Ս.թ. մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի ուղեկցությամբ, այցելեց «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիր` մասնակցելու կրթահամալիրի 7-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին նաև բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ:

28/03/2009

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Համաձայն ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության տրամադրած հաղորդագրության, ս.թ. մարտի 26-ին, ժամը 05:35-ի սահմաններում, պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտ Պարգև Սամվելի Կարապետյանը, շարքայիններ Արամ Ռազմիկի Կարապետյանը, Արկադի Խաչատուրի Ումերյանյանը և Հրաչ Սուրենի Եղյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մանրամասները ճշտվում են:

26/03/2009

Ավելին

Քաղաքացիների ընդունելություն` պաշտպանության նախարարությունում

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="168" alt="" src="/UserFiles/Image/hand_cnox_1.jpg" width="250" align="left"/>Սահմանված կարգի համաձայն` յուրաքանչյուր ամիս ՀՀ պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն:

25/03/2009

Ավելին