Դաշտային հոսպիտալի բացազատման նախապատրաստական վարժանք
7 Ապրիլի, 2011 00:00Ապրիլի 2-ից 7-ը Երևանում անցկացվել է հայ-գերմանական դաշտային հոսպիտալի բացազատման նախապատրաստական վարժանք: Դաշտային հոսպիտալը կազմավորվել է հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում 2008 թվականին:
Հոսպիտալի հիմնական տեխնիկական միջոցները տրամադրվել են Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարարության կողմից: 2008 թվականից գերմանացի բժիշկ-հրահանգիչներն անցկացնում են դասընթացներ և վարժանքներ հոսպիտալի հայկական անձնակազմին պատրաստելու նպատակով: Դաշտային հոսպիտալը նախատեսված է մարտական գործողությունների, ինչպես նաև բնական աղետների կամ այլ արտակարգ պատահարների ժամանակ առաջին բժշկական օգնություն տրամադրելու համար:
Այս վարժանքի նպատակն էր դաշտային հոսպիտալը նախապատրաստել հուլիս ամսին Հայաստանում կայանալիք բժշկական զորավարժության համար, որին նախատեսվում է Հայաստանի, Գերմանիայի և Միացյալ Նահանգների բժշկական անձնակազմերի մասնակցությունը: