Մամուլի հաղորդագրություն

19 Մարտի, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունում մարտի 19-ին տեղի է ունեցել «Ես քո կենդանի սուրն եմ Հայրենիք» և «Ես հավատում եմ քեզ, զինվոր» թեմաներով ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական մրցույթների ամփոփման և լավագույնը ճանաչված աշխատանքների հեղինակների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մրցույթին մասնակցել են ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ 156 զինվորներ և Հայաստանի ու Արցախի դպրոցների հարյուրավոր աշակերտներ, որոնցից լավագույն շարադրությունների համար պատվոգրերի ու արժեքավոր նվերների են արժանացել 34 զինվոր և 35 աշակերտ:
  • Տարածել