Կապի նոր համակարգ զինված ուժերում
<img height="190" width="250" align="left" src="/UserFiles/Image/nkar-2009-04-28-a.jpg" alt=""/>Ս. թ. ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից նախարարության ղեկավար կազմի և զորամիավորումների հրամանատարների հետ խորհրդակցություն անցկացնելու համար առաջին անգամ կիրառվել է տեսահեռախոսային կոնֆերանս-կապը:
28/04/2009
ԱվելինՀանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ
<img height="188" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/zorakoch-1.jpg"/>Ս.թ ապրիլի 25-ին պաշտպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2008թ. աշնանային զորակոչի արդյունքները, ինչպես նաև քննարկվեցին ու առաջադրվեցին խնդիրներ, որոնք առնչվում էին 2009թ. գարնանային զորակոչի պատշաճ կազմակերպմանը անցկացմանը:
25/04/2009
ԱվելինՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր
<img height="188" width="250" align="left" src="/UserFiles/Image/yeghern-3.jpg" alt=""/>Ապրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով անմար կրակին՝ մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը: Հոծ բազմության շարքերում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը և զինծառայողներ:
24/04/2009
ԱվելինԳԴՀ ԶՈՒ փորձագետները Հայաստանում
<img height="145" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/pordzaget-1.jpg"/>Ս.թ. ապրիլի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետությունում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության փորձագետ Հ.Մելշայմերը: Նրա այցի նպատակն էր խորհրդատվություն տրամադրել ՀՀ ՊՆ փորձագետներին ՀՀ զինված ուժերում քաղաքացիական ծառայության ներդրման գործընթացի վերաբերյալ:
23/04/2009
ԱվելինՊաշտպանության նախարարը պատվոգրեր է հանձնել մի խումբ մարզիկների
<img width="250" height="166" align="left" src="/UserFiles/Image/kik-boxing.jpg" alt=""/>Միջազգային ասպարեզում Հայաստանի սպորտային պատիվը բարձր պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում քիք-բոքսինգի զարգացումը խթանելու համար մարզիկներին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ս.թ ապրիլի 21-ին հրաման է ստորագրել մի խումբ մարզիկների պատվոգրերով պարգևատրելու մասին:
22/04/2009
ԱվելինԲնակարանամուտի արարողություն Աջափնյակ համայնքում
<img width="250" height="188" align="left" alt="" src="../../UserFiles/Image/bnakaranamut1.jpg"/>Ապրիլի 22-ին Երևանի Գ. Հասրաթյան 25/4 հասցեում տեղի ունեցավ նորակառույց բնակելի շենքի բացման և ծառայողական բնակարանների բաշխման հանդիսավոր արարողություն: Արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ:
22/04/2009
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
<img width="250" height="155" align="left" src="/UserFiles/Image/eahk.jpg" alt=""/>Ս. թ. ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բերնար Ֆասիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
22/04/2009
ԱվելինՀաղորդագրություն ԶԼՄ-ների համար
Ս.թ. ապրիլի 25-ին, ժամը 10:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցելու են ՀՀ Պաշտպանության, առողջապահության նախարարները, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ոստիկանապետը, Երևանի քաղաքապետը և հանրապետության մարզպետերը: Խորհրդակցության ընթացքում կամփոփվեն 2008թ. աշնանային զորակոչի արդյունքները և 2009թ. գարնանային զորակոչի խնդիրները:
21/04/2009
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
Ս.թ. ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին` Երևանի Գ. Հասրաթյան 25/4 հասցեում /Աջափնյակ համայնք, «Շանթ» գործարանի հարևանությամբ/ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի մասնակցությամբ տեղի կունենա նորակառույց բնակելի շենքի հանդիսավոր բացման և ծառայողական բնակարանների բաշխման արարողություն: Միջոցառումը լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն ազատ է:
21/04/2009
ԱվելինՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Ա.ՆԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ` ԻԻՀ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="http://www.mil.am/images/ara_nazaryan.jpg" align="left"/>17 ապրիլի, 2009թ. Թույլ տվեք իմ և ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորել բարեկամ Իրանի բանակի հրամանատարությանը, անձնակազմին և իրանցի բարեպաշտ ժողովրդին այս գեղեցիկ տոնի` Բանակի օրվա առթիվ:
17/04/2009
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
Ապրիլի 18-ը նշվում է որպես «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր», այդ կապակցությամբ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հանրապետության ողջ տարածքում զինծառայողների կողմից կատարվելու են ճարտարապետական հուշարձանների և պատմամշակութային այլ վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:
17/04/2009
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/dok_1.jpg" align="left"/>Ս.թ. ապրիլի 1-ից ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադում մեկնարկել է 12 շաբաթ տևողությամբ բժշկական վարժանք խաղաղապահ բրիգադի կազմում ստեղծվելիք բժշկական դասակի անձնակազմի համար: Վարժանքը, որն իր բնույթով եզակի է, առաջին անգամ է անցկացվում ՀՀ զինված ուժերում:
16/04/2009
Ավելին