Հարգանքի տուրք` «Հաղթանակ» զբոսայգում

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="134" alt="" src="/UserFiles/Image/haxtanaki_aygi_1.jpg" width="250" align="left"/>Ս.թ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` ՀՀ և ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ, այցելեց «Հաղթանակ» զբոսայգի և ՌԴ «Հայրենիքի պաշտպանի» օրվա կապակցությամբ ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի գերեզմանին:

23/02/2009

Ավելին

ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաք

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="146" alt="" src="/UserFiles/Image/operativ_1.jpg" width="250" align="left"/>Ս.թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկեց ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հնգօրյա հավաքը, որին ներգրավված էին ՀՀ պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները, ՊՆ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային կորպուսների հրամանատարները, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ հրամանատարության, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմերը:

23/02/2009

Ավելին

Ս.Օհանյանն ընդունեց Մարկուս Մեքելին

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="139" alt="" src="/UserFiles/Image/naxarar_meqel_1.jpg" width="250" align="left"/>Ս.թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության փոխնախագահ Մարկուս Մեքելին:

23/02/2009

Ավելին

Հրավիրվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Ս.թ. փետրվարի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են մեր երկրում նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման, զորակոչի նախապատրաստման և անցկացման գործընթացների բարելավման, ինչպես նաև այդ ուղղությամբ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության կանոնակարգմանը վերաբերող հարցեր:

21/02/2009

Ավելին

Հիշատակի տուրք` Եռաբլուրում

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="174" alt="" src="/UserFiles/Image/g_marg_2.jpg" width="250" align="left"/>Ս.թ փետրվարի 19-ին, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի մի շարք ներկայացուցիչներ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն` ծաղկեպսակ դնելու 2004թ.-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ազգային պատկանելության համար ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանված ՀՀ զինված ուժերի սպա, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի շիրիմին:

19/02/2009

Ավելին

Պարզաբանում է ՀՀ պաշտպանության նախարարությունը

Ի պատասխան ս.թ. փետրվարի 18-ին «Ուրբաթ» ակումբում «Բանակի մասնակցությունը մարտի 1-ին» թեմայով Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունների, ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է որոշ պարզաբանումներ:

18/02/2009

Ավելին

Ս.Օհանյանն այցելեց ենթասպաների դպրոց

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="148" alt="" src="/UserFiles/Image/naxarar_entaspaneri_dp.jpg" width="250" align="left"/>Ս.թ. փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոց:

18/02/2009

Ավելին

Ս.Օհանյանն այցելեց ուսումնական բրիգադ

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="159" alt="" src="/UserFiles/Image/naxarar_usum_1.jpg" width="250" align="left"/>Ս.թ. փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Արմավիրում տեղակայված «Բաղրամյան» ուսումնական բրիգադ:

17/02/2009

Ավելին

Ս.Օհանյանը և Ջ.Ռեյնոլդսը ստորագրեցին Ծրագիր

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="137" alt="" src="/UserFiles/Image/kxm_1.jpg" width="250" align="left"/>Ս.թ. փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին:

16/02/2009

Ավելին

Հարգանքի տուրք Հաղթանակ զբոսայգում

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="218" alt="" src="/UserFiles/Image/haxtanak_1.jpg" width="250" align="left"/>Ս.թ. փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` ՀՀ և ԱՊՀ զինված ուժերի ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ, այցելեց «Հաղթանակ» զբոսայգի և «Աֆղանստանից Խորհրդային զորքերի դուրս բերման 20-ամյակի» կապակցությամբ ծաղկեպսակ դրեց Աֆղանական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

15/02/2009

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարության մեկնաբանությունները «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ ի հայտ եկած մտահոգությունների շուրջ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրապետության կապի և տեղեկատվության ամբողջ համակարգի զարգացման գործում հանդես է գալիս որպես ամենաշահագրգիռ կողմերից մեկը: Գաղտնիք չէ, որ զարգացած կապի և հեռահաղորդակցության համակարգի առկայությունը պետության պաշտպանության կազմակերպման կարևորագույն հրամայականներից է:

12/02/2009

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. փետրվարի 15-ին, ժամը 12:00 ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈւ սպայակազմի, ինչպես նաև աֆղանական պատերազմի վետերանների և այդ պատերազմում զոհվածների ծնողների ուղեկցությամբ, Աֆղանստանից Խորհրդային զորքերի դուրս բերման 20-ամյակի կապակցությամբ իրականացվող հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում, կայցելի «Հաղթանակ» զբոսայգի` ծաղկեպսակ դնելու Աֆղանական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

12/02/2009

Ավելին