Մամուլի հաղորդագրություն

17 Մարտի, 2011 00:00
Ի կատարումն մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության, մարտի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Բաշ Քարվենդ բնակավայրի մերձակայքում հայկական կողմը ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է հանձնել Ադրբեջանի քաղաքացի Անար Հաջիևին, ով 2009թ. մայիսի 10-ին ապօրինաբար հատել էր ԼՂՀ սահմանը: Ադրբեջանական կողմը հայկական կողմին է վերադարձրել ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին:

  • Տարածել