Մամուլի հաղորդագրություն

3 Փետրվարի, 2012 00:00
Ս.թ. հունվարի 31-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման 20-ամյա հոբելյանի առիթով:

Ընդունելությունը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում` ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանի և առաքելության ռազմական ներկայացուցիչ, փոխգնդապետ Վարդան Հովակիմյանի անունից: Ընդունելությանը ներկա էին գտնվել ՆԱՏՕ-ում հավատարմագրված Դաշինքի և Գործընկեր պետությունների մշտական ներկայացուցիչներ` դեսպաններ, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի օգնականներ, ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների ղեկավարներ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը, ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական անձնակազմի ներկայացուցիչներ, Եվրոպայում Միացյալ Դաշնային Զորքերի հրամանատարության, առաքելությունների ռազմական ներկայացուցիչներ:
  • Տարածել