Մամուլի հաղորդագրություն

4 Փետրվարի, 2012 00:00
2012թ. փետրվարի 2-ին, ժամը 17:00-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Վերջինս զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

  • Տարածել