Մամուլի հաղորդագրություն

22 Մայիսի, 2012 00:00
ՌԴ Դաշնային ժողովի պաշտպանության և անվտանգության Դաշնային խորհրդի կոմիտեի պատվիրակության` Հայաստան կատարած այցի ծրագրի շրջանակներում 2012թ. մայիսի 22-ին հանդիպումներ են կայացել ՀՀ պաշտպանության նախարարությունում:

Պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանն ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտի իրավական ապահովման խնդիրներ, ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102 ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման պայմաններին ու ռազմակայանի կողմից իրականացվող գործունեության առանձնահատկություններին վերաբերվող հարցեր:
  • Տարածել