Հայ խաղաղապահները փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրները

30 Մայիսի, 2012 00:00
Մայիսի 29-ը նշվում է որպես ՄԱԿ-ի խաղաղապահների միջազգային օր: Օրվա առթիվ ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի անձնակազմը ցուցադրական վարժանք էր կազմակերպել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

Հայ խաղաղապահներին տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ողջունելով խաղաղապահներին, շնորհակալություն է հայտնել տարբեր երկրներում բարձր մակարդակով խաղաղապահ առաքելությունների իրականացման, միջազգային ասպարեզում հայոց բանակի անունը բարձր պահելու համար: Սեյրան Օհանյանը հավելել է, որ հայ խաղաղապահները փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրները. «ՀՀ ԶՈՒ-ի հրամանատարությունը հաճախակի շնորհակալական նամակներ է ստանում տարբեր երկրների զինված ուժերի ղեկավարներից, որոնցում նրանք հայտնում են հայ խաղաղապահների փայլուն գործողությունների, նրանց մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին»,- ասել է պաշտպանության նախարարը:
  • Տարածել