Մամուլի հաղորդագրություն

27 Օգոստոսի, 2012 00:00
2012թ. օգոստոսի 28-ին ՀԱՊԿ միացյալ շտաբում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով օգոստոսի 27-ին Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:
  • Տարածել