Հայտարարարություն
4 Սեպտեմբերի, 2012 00:00ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ տարածքում սեպտեմբեր ամսին կայանալիք ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
Հավատարմագրման համար անհրաժեշտ է մինչև 2012թ. սեպտեմբերի 10-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն.
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության հասցեն,
բ) հավատագրման ներկայացվող լրագրողի անունը, ազգանունը (ըստ անձնագրի),
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները),
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսների ու հեռապատճեների համարները, մեկ լուսանկար (3x4 չափի):
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող ոչ ավելի քան 1 լրագրող, 1 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 1 օպերատոր:
Դիմումները կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով` modpress@mil.am հասցեին:
Հավատարմագրման հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 29 46 99, 29 46 38, 29 44 30 հեռախոսահամարներով: