Մամուլի հաղորդագրություն
23 Օգոստոսի, 2012 00:00Ս.թ. օգոստոսի 22-ից 23-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Վիլյամ Լահյուն:
Օգոստոսի 22-ին Վ. Լահյուին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն ու դրա ընդլայնմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից ՀՀ պաշտպանական բարեփոխումներին աջակցությանն առնչվող հարցեր: Կողմերը անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներին:
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Վ.Լահյուն այցելել է նաև ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադ և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ ծանոթացել է խաղաղապահության և ռազմական փոխգործունակության ոլորտներում Հայաստանի արձանագրած առաջընթացին: