Մամուլի հաղորդագրություն
6 Սեպտեմբերի, 2012 00:00Ս.թ. սեպտեմբերի 6-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում Դ.Տոնոյանը հանդիպում կունենա ինչպես իր պաշտոնակցի` ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Անտոնովի, այնպես էլ այլ պաշտոնատար անձանց հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության ընթացիկ հարցեր: