11/10/2010

Ավելին

11/10/2010

Ավելին

11/10/2010

Ավելին

11/10/2010

Ավելին

Հավաք-պարապմունքներ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

<img width="250" height="167" align="left" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-10-11-a.jpg"/>Ս.թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկեցին պաշտպանական հարցերի վերաբերյալ մեկշաբաթյա հավաք-պարապմունքներ, որոնց մասնակցում են ՀՀ պետական կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ: Պարապմունքների ընթացքում նախատեսված են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան սպաների կողմից դասախոսությունների, ինչպես նաև կրակային պատրաստության վարժանքի անցկացում: Հավաք-պարապմունքները բացեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հանդես գալով պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ դասախոսությամբ: Ներկայացնելով պաշտպանական բարեփոխումների ուղղությունները, ընթացքը և հետագա աշխատանքները` Սեյրան Օհանյանը նշեց, որ բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ունենալ մարտական բարձր պատրաստականությամբ օժտված զինված ուժեր, որոնք ռազմավարական զսպման համակարգի շնորհիվ կարող են հակառակորդին ստիպել զերծ մնալ ռազմական գործողություններ սկսելու արկածախնդրությունից:

11/10/2010

Ավելին

Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի հոկտեմբերի 11-ից 13-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամանատարությունների, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի համատեղ փորձագիտական խումբը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային սերժանտական համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվության տրամադրման նպատակով: Այցի շրջանակներում փորձագիտական խմբի անդամները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կքննարկեն խնդիրներ, նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արտերկրի պայմանագրային սերժանտական կազմի հավաքագրման, պատրաստման և ծառայողական առաջխաղացման հարցերում միջազգային առաջավոր փորձի ներդրման հնարավորությունների ուսումնասիրմանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

11/10/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ադրբեջանի ՊՆ լրատվական ծառայության ղեկավար, գնդապետ-լեյտենանտ Էլդար Սաբիրօղլուն օրերս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կրկին փորձել է Ադրբեջանում «խորհրդավոր հանգամանքներում մահացած» ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանին ներկայացնել որպես ՀՀ հատուկ ծառայությունների կողմից հատուկ առաջադրանքով Ադրբեջան ուղարկված դիվերսանտ: Սաբիրօղլուն կրկին հայտարարել է, թե Մ. Սարիբեկյանն ինքնասպան է եղել՝ որպես հիմնական փաստարկ նշելով, թե «հետախույզներին չեն սպանում, նրանց օգտագործում են»: Հերքելով կատարվածի համար ադրբեջանական կողմի պատասխանատվությունը` նա անհեթեթ համեմատություններ է արել, սին ենթադրություններ, ըստ որոնց` «հետախույզ» Սարիբեկյանի «ինքնասպանությունը» օրինաչափ էր:

09/10/2010

Ավելին

Պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին մի խումբ զինծառայողներ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մարտական հենակետում ցուցաբերած խիզախության համար գումարտակի հրամանատար, մայոր Գևորգ Գրիգորյանը պարգևատրվեց «Գարեգին Նժդեհ», դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Տիգրան Գեղամյանը` «Անդրանիկ Օզանյան» և պայմանագրային զինծառայող, շարքային Սոս Քեշիշյանը՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով: <img width="250" height="167" src="/UserFiles/Image/2010-10-06-3.jpg" alt=""/> <img width="250" height="167" src="/UserFiles/Image/2010-10-06-1.jpg" alt=""/> <img width="250" height="167" src="/UserFiles/Image/2010-10-06-4.jpg" alt=""/> <img width="250" height="167" src="/UserFiles/Image/2010-10-06-2.jpg" alt=""/> Հանձնելով պարգևները` Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց զինծառայողներին ցուցաբերած կամքի և խիզախության, բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար և հաջողություն մաղթեց նրանց հետագա ծառայության ընթացքում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

06/10/2010

Ավելին

06/10/2010

Ավելին

06/10/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

«Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 5-ին տարածած «Էստի համեցեք» վերնագրով տեղեկատվության առնչությամբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված նյութում իրականությունը չարամտորեն խեղաթյուրվել է: Ս.թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության փորձագիտական խումբը, իրոք, գտնվել է ՀՀ-ում` ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործում խորհրդատվության տրամադրման նպատակով:

06/10/2010

Ավելին

05/10/2010

Ավելին