Ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

12 Մայիսի, 2022 17:12
N զորամիավորման ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 11-ին անցկացվել է գումարտակային ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

Խաղարկվել են պաշտպանական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ։ Ըստ զորավարժության սցենարի՝ հրաձգային ստորաբաժանումները, լեռնային պայմաններում պաշտպա­նութ­յունից անցնելով հարձակման, գրավել են կարևոր բարձունքներ, բարելավել դիրքերը և կազմակերպել դրանց պաշտպանությունը մինչև հիմնական ուժերի մոտենալը։

Զորավարժության մասնակիցները կատարելագործել են մասնագիտական գիտելիքները, գործնական հմտությունները և գործողությունների ներդաշնակման կարողությունները, ստուգվել են հրամանատարների՝ մարտի նախապատրաստման և կրակի կառա­վարման գիտելիքները:

  • Տարածել