Շտաբային մարզումներ

18 Մայիսի, 2022 17:12
Հրամանատարական կազմի մարտի վարման գործնական հմտությունների զարգացման նպատակով N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մայիսի 17-ից 18-ն անցկացվել են շտաբային մարզումներ:

Մարզումների մասնակիցներին առաջադրվել են ուսումնամարտական տարբեր խնդիրներ, ստուգվել կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում հրամանատարների՝ արագ և նպատակային որոշումների կայացման և մարտական փաստաթղթերի մշակման ունակությունները:

  • Տարածել