Ճամբարային հավաքներ

26 Մայիսի, 2022 17:38
N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 23-ից 26-ն անցկացրել են ճամբարային հավաքներ։
Մշակվել և իրականացվել են անհատական ու խմբային վարժանքներ, խաղարկվել հարձակման, պայմանական հակառակորդի տեղակայման վայր ներթափանցման և շրջանաձև պաշտպանության կազմակերպման փոխհամաձայնեցված գործողություններ։ Անցկացվել են նաև տարբեր տրամաչափի զենքերից հրաձգության պարապմունքներ։

  • Տարածել