Հաղորդագրություն

30 Մայիսի, 2022 23:17
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

  • Տարածել