Հավաք-պարապմունք

25 Հուլիսի, 2022 18:01
Կապի ստորաբաժանումների զինծառայողների տեսական գիտելիքները կատարելագործելու, կապի և ավտոմատացված կառավարման համակարգի միջոցների շահագործման կանոնների իմացության մակարդակն ամրապնդելու նպատակով N զորամիավորումում հուլիսի 25-ին անցկացվել է հավաք-պարապմունք։
Ստուգվել են կապի դասակների հրամանատարների և կապի հանգույցների պետերի մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը։

  • Տարածել