Դժբախտ պատահար

Ս.թ. հունիսի 11-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Սերյոժա Արտակի Շահբազյանը (ծնված` 1989թ., 2007թ. 2-րդ զորակոչ, Գավառի ԶԿ), ՎԱԶ-21010 մակնիշի 01 ՍՍ 677 պետհամարանիշի ավտոմեքենայով, բարձր արագությամբ երթևեկելու պատճառով, Երևան-Սևան ավտոմայրուղու 24-րդ կմ-ին բախվել է ծառին, որի հետևանքով տեղում մահացել է: Վթարի հետևանքով մահացել են նաև վերջինիս` մեքենայում գտնվող մորաքույրը` Հ.Ռ.Հովհաննիսյանը և մորաքրոջ ամուսինը` Լ.Ս.Բաղդասարյանը, իսկ վերջիններիս երկու դուստրերը ծանր վիճակում տեղափոխվել են Երևանի 3-րդ մասի մանկական հիվանդանոց:

12/06/2008

Ավելին

ԾՐԱԳԻՐ-ՀԱՐՑԱՇԱՐ

ՀՀ Պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար անցկացվող քննությունների Բեռնավորել ֆայլը »

12/06/2008

Ավելին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչության (ՀՀ ՊՆ ՔՎ) կայազորների քննչական բաժիններում և բաժանմունքներում քննիչների թափուր հաստիքների համալրման համար քննությունն անցկացվելու է 2008թ. հունիսի 18-ին, ժ. 15:00-ին` քննական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի աշխատասենյակում (հասցեն` Երևան, Գ.Չաուշի 60):

12/06/2008

Ավելին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին փոխանցվեց ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետի շնորհավորական ուղերձը

Ս.թ. հունիսի 10 –ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բիժան Համզեիլին` վերջինիս խնդրանքով:

10/06/2008

Ավելին

Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել

Ս.թ. հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել` մասնակցելու ս.թ. հունիսի 12-ին Կոսովոյի գործողություններին մասնակից երկրների ձևաչափով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գումարվելիք Հյուսիս-ատլանտյան խորհրդի պաշտպանության նախարարների նիստին:

10/06/2008

Ավելին

Ս.Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

Ս.թ. հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Սերգեյ Կապինասի գլխավորած պատվիրակությանը:

10/06/2008

Ավելին

Ս.Օհանյանը բուժսարքավորումներ նվիրեց ռուսական հոսպիտալին

Ս.թ. հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Երևանում տեղակայված ռուսական զինվորական հոսպիտալ` հոսպիտալի բուժանձնակազմին բուժսարքավորումներ նվիրելու նպատակով:

09/06/2008

Ավելին

Ս.Օհանյանը մասնակցեց խաղաղապահ հերթափոխի ճանապարհման հանդիսավոր արարողությանը

<img width="200" height="138" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_hertapox_1.jpg"/>Ս.թ. հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի մայրաքաղաքային գնդում մասնակցեց ՀՀ խաղաղապահների հերթական հերթափոխի` Կոսովո ճանապարհման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիւազոր դեսպանն ու ռազմական կցորդը:

09/06/2008

Ավելին

ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

<img width="200" height="135" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_asulis.jpg"/>Ս.թ. հունիսի 9-ին ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության մամուլի սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի մասնակցությամբ:

09/06/2008

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 9-ին, ժամը 10:00 ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության մամուլի սրահում (Երևան, Ալեք Մանուկյան 5), ՀՀ Կառավարության ս.թ. մայիսի 8-ի N 18 հանձնարարականի պահանջների համաձայն տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի մամլո ասուլիսը` «ՀՀ Կառավարության 2008թ.-ի, ինչպես նաև 2008-12թթ. ծրագրերում նշված պաշտպանության համակարգի գերակայությունները» թեմայով:

07/06/2008

Ավելին

Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

<img width="200" height="117" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_kxmk.jpg"/>Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսին: Հանդիպման սկզբում Ջ.Ռեյնոլդսը շնորհավորեց Ս.Օհանյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց վերջինիս բեղմնավոր աշխատանք:

07/06/2008

Ավելին