Հերթական խորհրդակցությունը ՀՀ ՊՆ նորակառույց համալիրում
<img width="200" height="129" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_xorhrd_1.jpg"/>Ս.թ. հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հերթական խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ ՊՆ նորակառույց համալիրում: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ողջ ղեկավար և հրամանատարական կազմը:
18/06/2008
ԱվելինՄԵԿ ՎԻՐԱՎՈՐ ԵՎ ԵՎՍ ՄԵԿ ԶՈՀ ՍԱՀՄԱՆՈՒՄ
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 18-ին, ժամը 20.30 սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Արտյուշայի Սաղոյանի վրա, վերջինիս կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի` գերիշխող բարձունքների վրա գտնվող նույն հենակետից դիտավորյալ կրակ է բացվել խոշոր տրամաչափի զենքից, որի արդյունքում Ռ.Սաղոյանը մահացել է:
18/06/2008
ԱվելինԶՈՀ ՍԱՀՄԱՆՈՒՄ
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 18-ին, ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 21-ամյա Լևոն Օնիկի Պետրոսյանի վրա, վերջինիս կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի` գերիշխող բարձունքների վրա գտնվող հենակետից դիտավորյալ կրակ է բացվել խոշոր տրամաչափի զենքից, որի արդյունքում Լ.Պետրոսյանը ծանր վիրավորվել է և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին` մահացել:
18/06/2008
ԱվելինՍԱՀՄԱՆԻ ԽԱԽՏՈՒՄ
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 17-ին, ժամը 07:45-ի սահմաններում աշխատել է Արտաշատի 6-րդ սահմանապահ ուղեկալի ազդանշանային համակարգը: Ժամը 07:45 նույն հատվածում հայտնաբերվել են սահմանախախտի ոտնահետքերը, սակայն որոնողական աշխատանքների արդյունքում ոչ ոք չի հայտնաբերվել:
18/06/2008
ԱվելինՍ.ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՌԴ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ՀԵՏ
<img width="200" height="137" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_makarov_1.jpg"/>Ս.թ. հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի հետ` ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների ընդլայնված կազմով:
18/06/2008
ԱվելինՍ.ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՌԴ ՌՈՒՀԵՐԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ
Ի թիվս այլ հանդիպումների, այսօր Ս.Օհանյանը Մոսկվայում հանդիպեց նաև ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում սովորող մի շարք հայ ունկնդիրների հետ:
17/06/2008
ԱվելինՍ.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Ն.Բորդյուժայի հետ
Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հունիսի 17-ին հանդիպեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարության հետ:
17/06/2008
ԱվելինՍ.ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ Ա.ՍԵՐԴՅՈՒԿՈՎԻ ՀԵՏ
<img width="200" height="123" align="left" style="margin-right: 10px;" alt="" src="/UserFiles/Image/naxarar_serdyukov.jpg"/>ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2008թ. ծրագրի համաձայն ս.թ. հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն:
17/06/2008
ԱվելինՍ.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց ՌԴ
ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2008թ. ծրագրի համաձայն ս.թ. հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Ռուսաստանի Դաշնություն:
16/06/2008
ԱվելինՀաղորդագրություն մամուլի համար
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 13-ին, ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Դովեղ գյուղի հովիվները մարտական հենակետերի թիկունքում ընկած ձորակով նախիրը մոտեցրել են կիսաքանդ գոմերին, որտեղից 34 գլուխ խոշոր եղջրավոր անասուն անցել են հակառակորդի կողմը, իսկ 3 հովիվները` մյուս` 24 գլուխ անասունի հետ վերադարձել են գյուղ:
14/06/2008
ԱվելինՍ.Օհանյանը մասնակցեց Հյուսիս-Ատլանտյան Խորհրդի նիստին
<img width="200" height="76" align="left" src="/UserFiles/Image/naxarar_nato_bryusel.jpg" alt="" style="margin-right: 10px;"/>Ս. թ հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կոսովոյի գործողություններին մասնակից երկրների պաշտպանության նախարարների ձևաչափով անցկացված Հյուսիս-Ատլանտյան Խորհրդի նիստին:
13/06/2008
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
Ս.թ. մայիսին Գերմանիայի Ջորջ Մարշալի անվան անվտանգային հետազոտությունների եվրոպական կենտրոնի կողմից ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ-պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), Ռուսաստանյան ռազմագիտական ակադեմիայի իսկական անդամ, հակաահաբեկչության գծով փորձագետ (ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարան), գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին շնորհվել է «Ջորջ Մարշալի կենտրոնի ամսվա շրջանավարտ» կոչում, որն անվտանգային խնդիրներով զբաղվող եվրոպական այս հեղինակավոր կառույցի կողմից իր շրջանավարտներին է տրվում 2007 թ. մարտից ի վեր: Նախաձեռնությունը նպատակ ունի ներկայացնելու Կենտրոնի այն բոլոր շրջանավարտներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում և նպաստում ժողովրդավարական հաստատությունների ու հարաբերությունների, անվտանգության համակարգի զարգացմանը:
13/06/2008
Ավելին
Հայերեն
English
Русский