ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

9 Հունիսի, 2009 00:00
Ս.թ հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ/ԵԱԳԽ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Այցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների հետ:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարը կմեկնի Մոսկվա` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցելու ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի նիստին:

  • Տարածել