ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

8 Հունիսի, 2009 00:00
Ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ

Ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումների պահանջներից` զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության խստացման և զինված ուժերում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ՝ կազմված գիտության, կրթության, բնապահպանության, սպորտի, առողջապահության բնագավառների, Հայ Առաքելական եկեղեցու մեկական և մշակույթի բնագավառի, հասարակական կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների երկուական ներկայացուցիչներից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդում ընդգրկվել ցանկացողները մինչև 2009 թվականի հունիսի 30-ը պետք է Պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնեն դիմում, անձնագրի պատճեն, ինքնակենսագրություն, իրեն ներկայացրած կազմակերպության երաշխավորագիրը, կազմակերպության կանոնադրությունը և գործունեության համառոտ նկարագրությունը: Լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն` 29-46-43 և 29-46-29 հեռախոսահամարներով կամ կապվել modpress@mail.ru էլեկտրոնային հասցեով:
  • Տարածել