…
5 Հունիսի, 2009 00:00
Բացելով նիստը և ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը հակիրճ ներկայացրեց ինստիտուտի ստեղծման պատմությունը, գործունեությունը և հեռանկարային անելիքները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կարևորելով խորհրդի ստեղծումը ռազմական կրթության բնագավառում արհեստավարժ մասնագետների բացահայտման և գիտական աստիճաններ շնորհելու առումով, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք մաղթեց խորհրդի կազմին: Հայաստանի Հանրապետությունում քաղաքագիտական-անվտանգային ուսումնասիրությունների ոլորտում որակյալ ու կողմնորոշված մասնագետների պատրաստումը անհրաժեշտություն է:
Պաշտպանական խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում հստակեցվեցին այդ խնդիրների ուղղությամբ համապատասխան անելիքները և դրանց իրագործման մեխանիզմները: Խորհրդի կազմում են ԳԱԱ անդամներ, պատմական ու քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների մասնագետներ, առաջատար գիտաշխատողներ: Ելույթ ունեցողները փաստեցին, որ խորհրդի աշխատանքներն էականորեն կնպաստեն մասնագետների պատրաստմանը և որակավորման բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կխթանի անվտանգության ոլորտում արդյունավետ ուսումնասիրությունների կատարմանը:
