
15 տարի առաջ՝ 1994թ. ապրիլի 21-ին, հերոսաբար զոհվեցին «Շենգավիթ -1» գրոհային ջոկատի 14 մարտիկները: Երկարատև ջանքերի շնորհիվ, շաբաթներ անց նրանց աճյունները տեղափոխեցին Հայաստան. նրանք կողք կողքի ամփոփվեցին Եռաբլուրի սրբաշունչ բարձունքում: Եվ, ահա, այն դարձել է յուրահատուկ ուխտատեղի բոլորի համար: Այստեղ հարգանքի տուրք մատուցելու են գալիս հարազատները, մտերիմները, ընկերները, ազգային բանակի զինվորներ, նվիրյալ շատ հայորդիներ՝ միմյանց մխիթարելու, հպարտությամբ ներշնչվելու, ոգեկոչվելու:
Հունիսի 6-ի առավոտյան ՀՀ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմը, հասարակական կազմակերպությունների և Շենգավիթ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Եռաբլուր պանթեոն և ծաղիկներ դրեցին հանուն հայրենիքի զոհված հերոսների շիրիմներին: