Պաշտպանության նախարարն ընդունեց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետներին

10 Հունիսի, 2009 00:00
Ս.թ հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման ուղղությամբ Հայաստանին խորհրդատվական օժանդակություն ցուցաբերող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետներից կազմված միջազգային փորձագիտական խմբի անդամներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման 1-ին և 2-րդ փուլերի ընթացքում իրականացված աշխատանքները և նախանշվեցին առաջիկա անելիքները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը և շնորհակալություն հայտնեց փորձագետներին` տրամադրվող մեթոդաբանական օժանդակության համար:
  • Տարածել