Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կենտրոնական ապարատի խորհրդակցություն

9 Հունվարի, 2012 00:00
ՀՀ պաշտպանության նախարարությունում հունվարի 9-ին տեղի է ունեցել նախարարության կենտրոնական ապարատի խորհրդակցություն:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի 2012թվականի գերակա խնդիրները և հիմնական անելիքները: Որպես 2012թվականի գերակա խնդիրներ նախարար Օհանյանը առանձնացրել է ռազմակրթության, ռազմական արդյունաբերության և Զինված ուժերում կարգապահության բարձրացման խնդիրները: Պաշտպանության նախարարը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների այն աշխատակիցներին, որոնց պատշաճ ծառայության արդյունքում արձանագրվել են Զինված ուժերի 2011թվականի հաջողությունները: Պաշտպանության նախարարի հրամանով օրինակելի ծառայությամբ աչքի ընկած զինծառայողները և քաղաքացիական ծառայողները արժանացել են ՊՆ գերատեսչական մեդալների ու պատվոգրերի: Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել նաև ՊՆ մշտական գործող մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները և հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Վահրամ Բարսեղյանին պարգևատրել Մարշալ Բաղրամյան մեդալով:
  • Տարածել