Մամուլի հաղորդագրություն

13 Հունիսի, 2012 00:00
Ս. թ. սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում կայանալիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով հունիսի 12-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավարությունը:

Զորավարժարանի տարածքում Սեյրան Օհանյանը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին, ուսումնական կետերի, զորավարժությանը մասնակցող ազգային ստորաբաժանումների տեղակայման վայրերի ու զորավարժության մտահղացումով նախատեսված տարածքների կահավորման վիճակին: Զորավարժարանում անցկացված ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորավարժության նախապատրաստման հետ կապված խնդիրներ, տրվել են համապատասխան հրահանգներ և ցուցումներ:
  • Տարածել