Մամուլի հաղորդագրություն

23 Հունիսի, 2012 00:00
Ս.թ. հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կազմակերպած ՆԱՏՕ-ի ռազմական գործընկեր պետությունների ամենամյա ռազմավարական համաժողովին, որը կրել է «Ներկա և ապագա մարտահրավերներ» խորագիրը:

Միջոցառման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը և պաշտպանական կարողությունների զարգացմանն առնչվող թեմաներ: Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմական կրթության և ուսմուցման ոլորտում փոխգործունակության կատարելագործման հարցերին: Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև ս.թ. մայիսի 21-ին Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ռազմավարական հետևանքներին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Պարսից Ծոցում կայունությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
  • Տարածել