Մամուլի հաղորդագրություն
28 Հունիսի, 2012 00:00Ս.թ. հունիսի 28-ից 29-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բաթում քաղաքում մասնակցում է Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:
Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու են Եվրոպայում և Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, Եվրաատլանտյան տարածաշրջանում կիբեռանվտանգության, Աֆղանստանում միջազգային խաղաղարար առաքելության հետագա ծրագրերի, տարածաշրջանային սպառնալիքների ու մարտահրավերների հետ կապված խնդիրներ:
Համաժողովի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Միջազգային կազմակերպությունների դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության զարգացման գործում» զեկույցով: