Հանդիպում պաշտպանության նախարարությունում

18 Սեպտեմբերի, 2012 00:00
Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խորհրդարանական ասամբլեայի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեների (հանձնաժողովների) ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ներգրավմամբ անցկացվող «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությանն, ինչպես նաև հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ինձ համար շատ հաճելի է նման ներկայացուցչական պատգամավորական պատվիրակություն հյուրընկալել ՀՀ ՊՆ–ում: Ինձ զեկուցեցին, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խորհրդարանական ասամբլեայի խորհրդի օրակարգով նախատեսված է Համակարգող խորհրհրդակցության անդամների` որպես դիտորդ մասնակցությունը «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժությանը»:
  • Տարածել