ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրել է շախմատիստներին

13 Սեպտեմբերի, 2012 00:00
Ս.թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներին՝ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ:

Իմաստուն խաղի հայ վարպետներին Ս. Օհանյանը շնորհավորել է Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ անգամ հաղթողի կոչումը նվաճելու առթիվ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման ավարտին հայկական շախմատի հերոսներից Լևոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Գաբրիել Սարգսյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, իսկ մեր ընտրանու անդամ Սերգեյ Մովսիսյանին՝ «Գարեգին Նժդեհ» մեդալով:
  • Տարածել