Մամուլի հաղորդագրություն
22 Ապրիլի, 2013 00:00Ս.թ. ապրիլի 23-ին Երևանում կկայանա ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի մարզիկ-զինծառայողների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Առաջնությունը կազմակերպվում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հովանու ներքո: ԱՊՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողների միջև ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևի առանձին առաջնություն այս տարի կազմակերպվում է առաջին անգամ:
Առաջնության անցկացման ամբողջ ընթացքը կազմակերպում է ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչությունը:
Առաջնության հիմնական նպատակներն են ԱՊՀ անդամ-պետությունների զինված ուժերի միջև բարեկամության ամրապնդումն ու համագործակցության զարգացումը ֆիզիկական պատրաստության և սպորտի ոլորտում, առողջ ապրելակերպի քարոզումը ԱՊՀ պետությունների զինված ուժերում, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, զինծառայող-մարզիկների բարձր չափանիշների պատրաստության փորձի փոխանակումը, մասսայական սպորտի զարգացումը անդամ-պետությունների զինված ուժերի զինծառայողների շրջանում, ինչպես նաև նրանց ֆիզիկական պատրաստության և բարոյահոգեբանական կայունության բարձրացումը:
Մրցումներն անցկացվում են հետևյալ քաշային կարգերում. Մինչև 55 կգ, մինչև 60 կգ, մինչև 74 կգ, մինչև 84 կգ, մինչև 96 կգ, մինչև 120 կգ: Յուրաքանչյուր թիմ կարող է հայտավորել մեկական մասնակից յուրաքանչյուր քաշային կարգում:
Կից ներկայացնում ենք մրցույթի և նախատեսվող այլ միջոցառումների ծրագիրը:
23.04.2013
12.00 – Մրցումների սկզբնական մարտեր
16.30 – Առաջնության հանդիսավոր բացում
17:00 – Եզրափակիչ մարտեր
18:00–Մրցույթի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրում ՀՀ պաշտպանության նախարարի կողմից
Առաջնության անցկացման վայրը` Երևան, Աճառյան փող., 35/31 շենք (Ավան վարչ. շրջան), Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն-ակադեմիա
24.04.2013
9:00–Մասնակիցների այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր