Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

22 Մայիսի, 2013 00:00
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» խորագրով միջազգային համաժողովին:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները մի շարք երկրների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
  • Տարածել