Վերջին զանգ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան վարժարանում

24 Մայիսի, 2013 00:00
Ս.թ. մայիսի 24-ը, ինչպես Հայաստանի Հանրապետության և Արցախի բոլոր կրթօջախներում, այնպես էլ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տոնական էր: Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի:

Հույզերով լի այս օրը կրթօջախում հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը,այլ հյուրեր, ծնողներ, ընկերներ: Օրը լի էր հույզերով և հիշարժան պահերով: Հնչեցին մաղթանքի, գոտեպնդման խոսքեր ու բարեմաղթանքներ: Վարժարանի պետ գնդապետ Վ.Վ.Ոսկանյանը բարի երթ մաղթեց շրջանավարտներին և նշեց, որ վերջիններս կրթվել են հաղթանակած երկրում և պետք է շարունակեն երկրի զարգացման ու հզորացման կարևոր առաքելությունը, իսկ ձեռք բերված գիտելիքները և ռազմական հմտությունները կօգնեն արժանապատվորեն հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն: Ավարտական կուրսի սաները խրոխտ քայլերով իրենց վերջին երթը կատարեցին հարազատ վարժարանում: Նրանք արդեն կայացրել են իրենց որոշումը` դառնալ ռազմական գործի նվիրյալներ, համալրել հայոց բանակի սպայական կազմի շարքերը: 2012-2013 ուստարվա թվով 91 շրջանավարտից 88-ն այս տարի դիմել են ՀՀ և ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ:
  • Տարածել