ՀՀ պաշտպանության և մշակույթի նախարարությունների համատեղ հայտարարությունը
26 Հուլիսի, 2013 00:00Ռազմական թեմաներով թանգարանների մեկ միասնական ցանց ստեղծելու, թանգարանային նյութերի հավաքագրման և կառավարման հայեցակարգ մշակելու վերաբերյալ:
2013 թվականի հունիսի 26-ի ՀՀ կառավարությունում կայացած խորհրդակցության քննարկումների և ս. թ. հուլիսի 16-ի ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա՝ ՀՀ մշակույթի և պաշտպանության նախարարություններին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել ռազմական թեմաներով թանգարանների մեկ միասնական ցանցի ստեղծման և թանգարանային նյութերի հավաքագրման և կառավարման հայեցակարգ:
ՀՀ պաշտպանության և մշակույթի նախարարությունները հայեցակարգի մշակման նպատակով ընդունում են առաջարկություններ, որի վերջնաժամկետն է ս. թ. օգոստոսի 20-ը:
Առաջարկները ներկայացնել
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնութան հետ կապերի վարչություն:
Հեռ` (+374-10) 29-44-29 055 18-15- 34 (Գնդապետ Վանիկ Մինասյան)
Էլ-փոստ` modpress@ mil.am,
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բագրևանդի 5 ՀՀ ՊՆ
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն:
Հեռ.` (+374-10) 51-63-10 /Գոհար Սաիյան/,
Էլ-փոստ` jarangutyun@mincult.am,
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3: