Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

31 Հուլիսի, 2013 00:00
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ-ի և ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` կրթության ոլորտում համագործակցության հարցերի վերաբերյալ:

Տվյալ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի 2013-2014թթ. ուսումնական տարում կազմակերպել ՉԺՀ զինծառայողների ուսուցումը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հուշագիրը ստորագրվել է ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ Լ.Այվազյանի և ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Ու.Ցզինցուի կողմից:
  • Տարածել