Ստեղծվել է ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համատեղ հանձնաժողով
Փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները, վերհանվել են զորակոչի ընթացքում արձանագրված առողջական ոլորտին առնչվող խնդիրները, ուրվագծվել են դրանց լուծման հստակ ուղղություններ:
21/02/2014
ԱվելինԽորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բանակային զորամիավորումների և ԶՈւ զորամասերի հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետերը, զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
20/02/2014
ԱվելինՀանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտական խմբի անդամներին:
19/02/2014
ԱվելինՀարգանքի տուրք հայ սպայի հիշատակին
Բուդապեշտում գազանաբար սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 19-ին նրա հուշակոթողին է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հարգանքի տուրք մատուցել հայ սպայի հիշատակին։
19/02/2014
ԱվելինԳրքի օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության նախաձեռնությամբ Գրքի օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարություն այցելեցին Երևանի թիվ 87 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի անդամները` դպրոցի տնօրեն Նարգիզ Զեյնալյանի գլխավորությամբ:
19/02/2014
ԱվելինՄեկնարկել է ձմեռային ուսումնական փուլը
ՀՀ զինված ուժերի զորամասերում փետրվարի 17-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկեց ձմեռային ուսումնական փուլը:
18/02/2014
ԱվելինԽորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում
Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր:
14/02/2014
ԱվելինՀայտարարություն
Անտեսելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանման կապակցությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակոցներ արձակել հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները կամ չեն վերահսկվում հրամանատարության կողմից, կամ` սահմանագծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված սադրանք են:
13/02/2014
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար հանդիպել է ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հետ
Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել և ուսումնական պարապմունք է անցկացրել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հետ:
12/02/2014
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Ս.թ. փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
05/02/2014
Ավելին«Հայոց արծիվներ» հայենասիրական հասարակական կազմակերպության անդամների այցը ՀՀ պաշտպանության նախարարություն
Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանին և կազմակերպության տարածքային մասնաճյուղերի համակարգողներին: Հանդիպմանը մասնակցել են նաև բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների պետեր:
05/02/2014
ԱվելինՀանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ս.թ. փետրվարի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենատ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:
04/02/2014
Ավելին