Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

4 Փետրվարի, 2014 00:00
Ս.թ. փետրվարի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենատ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Բանակցությունների ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային հարցեր:
  • Տարածել