Գրքի օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում
19 Փետրվարի, 2014 00:00Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության նախաձեռնությամբ Գրքի օրվա կապակցությամբ փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարություն այցելեցին Երևանի թիվ 87 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի անդամները` դպրոցի տնօրեն Նարգիզ Զեյնալյանի գլխավորությամբ:
Աշակերտները գրքեր նվիրեցին ՀՀ պաշտպանության նախարարությանը: Իսկ պաշտպանության նախարարի համար նախատեսված գրքերը ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ս. Աբովյանը խոստացավ փոխանցել պարոն Սեյրան Օհանյանին և նրա անունից աշակերտներին նվիրեց ՀՀ պաշտպանության նախարարի «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գիրքը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում աշակերտները նվեր ստացան Գոհար Մարտիկյանի հեղինակած և «Անկախության բանակ» կամավորական ջոկատի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի մասին պատմող«Սա Հայաստան է և` վերջ» գիրքը:
Այցելության ավարտին աշակերտները ծանոթացան ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրին: